Օգտագործման պայմաններ
Օգտագործման համաձայնագիր և Հայտարարությունների հրապարակման կանոններ
Դառնալով Okey.am օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:
Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակության հայտարարությունը:
Կողմերի իրավունքներն ու պարտականութունները
Okey.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկությունն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են Okey.am-ի սեփականություն: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը կոմերցիոն նպատակներով:
Օգտվելով Okey.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք այն, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, կոմերցիոն գաղտնիքներ, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք նշվում են հայտարարության տեքստում:
Եթե Okey.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:
Դուք պարտավորվո՛ւմ եք`
· Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ձանրաբեռնմանը;
· Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
· Չ՛կանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
· Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;
· Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
· Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:
Okey.am-ը պարտավորվում է ջանքեր գործածել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից:
Okey.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ սահմանել, օրինակ հայտարարության պիտանելիության ժամկետն ու չափը: Okey.am-ը իրավասու է ցանկացած պահին փոխել ծառայությունների աշխատանքը`առանց նախորոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:
Ծառայությունների բարձր որակը պահելու համար Okey.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել Okey.am-ում օգտատիրոջ գործողությունները:
Okey.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: Okey.am կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:
Okey.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահին օգտատիրոջ հետ տվյալների ճշտելը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կոցմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալների հետ, Okey.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժելու և նրան Okey.am-ի մուտքը փակելու առանց նախաղգուշացման:
Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`
Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները
Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:
Չ՛հրապարակել և և չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:
Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենքը և գողացված ապրանքը:
Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:
Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:
Պատասխանատվության սահմանափակում
Օգտվելով Okey.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու գործակալները ոչ մի պատասխանատվություն չի՛ կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորուստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:
Okey.am-ը չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ:
Կայքը հանդիսանում է վաճառքային կոմունիկացիոն պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել և գնել օրենքով թույլատրելի ապրանքներ և ծառայություններ ցանկացած ժամին, որտեղից որ հարմար եք գտում և Ձեզ հարմար արժեքով:
Okey.am-ը չի՛ կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի՛ կրում գործարքների հետևանքով կորուսների համար:
Okey.am-ը պատասխանատվություն չի՛ կրում օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված ապրանք/ծառայությունների համար: Բոլոր վեճերը պե՛տք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:
Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու ապրանքի կամ ծառայության համապատասխանությունը նկարագրությանը, ինչպես նաև օգտատիրոջ` որևէ ապրանքի/ ծառայության գնելու կամ վաճառելու հնարավորությունը, գտնվում են կայքի վերահսկողությունից դուրս:
Օգտատերը չպե՛տք է ենթադրի, որ որևէ առաջարկ կամ որևէ առք ու վաճառքի գործարքն ինքնին փաստացի և օրինական է միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է կայքում: Կայքը պատասխանատվություն չի կրում գործարքի ավարտի համար, և օգտատերը լիովին վերցնում է այդ պատասխանատվությունը իր վրա:
Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Okey.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:
Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբերող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք և հանրային անկարգությունները:
Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վհասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը թարմացման ենթակա է և ցանկացած պահին կարող է դառնալ հին: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների թարմացման ինչպես նաև թարմացնելը անհաջող լինելու համար:
Okey.am-պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն երթադրում վերահսկողությունը, և մենք պատասպանատվություն չենք որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության համար` ճշգրտությունը, օրինական ու պատշաճ լինելը ներառյալ: Հղումները տեղադրվում են Okey.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում այն, որ դրանք պարունակությունը հաստատված է Okey.am-ի կողմից: Մենք պատասխանատու չենք Okey.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար:
Okey.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Նաև հասկացեք, որ մենք չե՛նք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:
Համաձայնագրի ժամկետը
Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Okey.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:
Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Okey.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:
Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավո՛ր է դադարեցնել Okey.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Okey.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հայտարարությունների տեղադրման ընդհանուր պահանջները
1. Արգելված ապրանքների և ծառայությունների վաճառքի մասին հայտարարություններ տեղադրելն անթույլատրելի է:
2. Տեղադրել նույն հայտարարությունը մի քանի անգամ, անկախ նշված տարածաշրջանից և բաժնից արգելվում է:
3. Տեղադրել հայտարարություններ գոյություն չունեցող ապրանքների/ծառայությունների մասին արգելվում է:
4. Տեղադրել գովազդային տեղեկատվություն պարունակող հաիտարարություններ արգելվում է:
5. Տեղադրել հայտարարություններ նյութական օգնություն հավաքելու, կորստի/գտածոյի մասին արգելվում է:
6. Էրոտիկ, պոռնոգրաֆիկ կամ ծայրահեղական բովանդակություն ունեցող հայտարարությունները անթույլատրելի են:
7. Արգելված են հայտարարություններ, որոնց մեջ միաժամանակ նշված են մի քանի ապրանքներ, տվյալ դեպքում պետք է տեղադրել երեք տարբեր հայտարարություններ:
8. Տեղադրել անորոշ քանակի ապրանքների/ծառայությունների վաճառքի մասին հայտարարություններ, բացառությամբ ապրանքների և ծառայությունների, որոնց վաճառքն անհնար է առանձին-առանձինմ արգելվում է:
9. Տեղադրել միջնորդության, պատվերով որևէ իր/ապրանք վաճառելու մասին հայտարարություններ արգելվում է: Գործարք կատարելիս իրը/ապրանքը պետք է լինի առկա:
10. Տեղադրել ապրանքի/ծառայության մասին բավարար ինֆորմացիա չպարունակող հայտարարություններ արգելվում է:
11. Տեղադրել ապրանքի/ծառայության մասին կեղծ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ արգելվում է:
12. Տեղադրել նույն հայտարարությունը տարբեր անձնական կաբինետներից արգելվում է:
Ապրանքի կամ ծառայության նկարագրության պահանջները
1. Հայտարարության վերնագրում պետք է լինի միայն ապրանքի անվանումը, մնացածը նշվում է նկարագրության մեջ:
2. Հայտարարության անվանումը եւ նկարագրությունը պետք է համապատասխանի լուսանկարներում պատկերված ապրանքին:
3. Հայտարարության անվանման, նկարագրության և գնի մեջ մի նշեք Ձեր կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամար, հասցե, կայքի անունը, անուն/ազգանունը, հեռախոսահամարները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ:
4. Հայտարարության վերնագրում գնորդի ուշադրությունը գրավող բառերի կիրառումն արգելվում է:
5. Հայտարարության վերնագրում և նկարագրության մեջ արգելվում է հայտարարությանը չվերաբերվող բառերի օգտագործումը հայտարարությունների առաջխաղացման նպատակով:
6. ''Արժեք" դաշտում պետք է նշված լինի ապրանքի/ծառայության իրական կամ նվազագույն գինը: Այն դեպքում, եթե ապրանքը տրվում է անվճար ''արժեք" դաշտում անհրաժեշտ է նշել 0 ռուբլի/դրամ/դոլար:
Լուսանկարների վերաբերյալ պահանջները
1. Լուսանկարները պետք է լինեն բարձր որակի և համապատասխանեն հայտարարության նկարագրությանը և վերնագրին:
2. Լուսանկարները չպետք է պարունակեն որևէ կոնտակտային տվյալ՝ հեռախոսահամար, հասցե, կայքի անունը, անուն/ազգանունը, հեռախոսահամարները և այլ կոնտակտային տվյալներ:
3. Լուսանկարները չպետք է պարունակեն այլ կայքերի ինտերֆեյսեր և ծրագրեր;
4. Արգելվում է տեղադրել մի քանի պատկեր պարունակող լուսանկարներ:
Օգտատերերի անձնական կաբինետների վերաբերյալ պահանջները
1. Մի քանի անձնական կաբինետների ստեղծումը նույն հայտարարությունը մեկից ավելի շատ անգամ տեղադրելու համար արգելվում է: Նմանատիպ հայտարարությունները և անձնական կաբինետները արգելափակվելու են:
2. Արգելվում է անձնական տվյալներում (լուսանկար, անուն/ազգանուն) օգտագործել՝
1. ոչ պատշաճ արտահայտություններ
2. կեղծ ինֆորմացիա
3. ծայրահեղական բովանդակությամբ արտահայտություններ
4. բռնությանը նպաստող արտահայտություններ
5. գովազդային տեղեկատվություն
Հայտարարությունների զանգվածային տարածումը հավելվածի այլ օգտատերերին մեկ կամ մի քանի անձնական կաբինետներից արգելվում է:
Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում արգելափակել օգտատերերի անձնական էջերը հավելվածի կանոնները խախտելու համար:
Արգելված ապրանքներ և ծառայություններ՝
1. Ինտիմ ծառայություններ, էրոտիկ նյութեր եև ապրանքներ մեծահասակների համար, այդ թվում սեքս-խաղալիքներ եւ պահպանակներ:
2. Բոլոր տեսակի զենք (որսորդական, օդաճնշական, քաղաքացիական և այլն), այդ թվում սառը զենք, (բացառությամբ խոհանոցային և գրենական), կոլեկցիոն, դեկորատիվ զենք:
3. Զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, համալրող շինվածքներ և պահեստային մասեր, բոլոր տեսակի հրթիռային վառելիք, պայթուցիկ նյութեր եւ թափոններ, հրավառության նյութեր, լազերներ, մարտական թունավոր նյութեր, ռազմականացված կազմակերպությունների անձնակազմի համար նախատեսված նյութեր և հատուկ սարքավորումներ, պետական ծառայողների համազգեստ:
4. Սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև դրանց պատրաստման համար սարքեր:
5. Ծխախոտ, ծխախոտային արտադրանք, էլեկտրոնային ծխախոտ, նարգիլե, այդ թվում ծխախոտի պարագաներ (բացառությամբ կրակայրիչների եւ մոխրամանների):
6. Բուժիչ միջոցներ, բժշկական բնույթի ծառայություններ, այդ թվում բոտոքս ներարկումներ-դեղեր, մերսման և կոսմետոլոգիական ծառայություններ:
7. Մարդկային օրգաններ եւ հյուսվածքներ փոխնակ մայրերի դոնոր ծառայություններ:
8. Շրջանառության մեջ գտնվող մետաղադրամներ և թղթադրամներ:
9. Պետական պարգևներ:
10. Դիպլոմային, կուրսային և համանման տեսակի աշխատանքներ գրելու համար ծառայություններ:
11. Ապրանքներ, որոնց շրջանառությունը խախտում է երրորդ անձանց հեղինակային իրավունքները:
12. Արժեթղթեր, բաժնետոմսեր, պարտատոմսեր, կտրոններ և այլն:
13. Թույներ, թմրամիջոցները եւ հոգեմետ նյութեր:
14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքներ և սարքավորումներ, ուրան և այլ նյութեր պարունակող թափոններ:
15. Օգտատերերին կամ Պետական մարմիններին խաբելու համար նախատեսված ապրանքներ/ծառայություններ՝ անձը հաստատող փաստաթուղթ, բժշկական տեղեկանք, ձեւաթղթեր, ավտոմեքենայի համարներ, կեղծ դրամանիշեր:
16. Տվյալների բազաներ պետական, բանկային, առեւտրային եւ այլ գաղտնիք (այդ թվում կոդերը է բանկային քարտերի, դրամապանակներ և այլն) պարունակող, ռեսուրսների և ծառայությունների հաշիվներ (սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, խաղեր եւ այլն):
17. Տեխնիկական միջոցները, որոնք նախատեսված են գաղտնի/ապօրինի տեղեկություններ ստանալու համար:
18. Սպառողական արժեքներ չունեցող ապրանքներ եւ ծառայություններ, ինչպես նաև՝ կախարդանք, մոգություն, ոչ ավանդական բժշկություն:
19. Մշակութային եւ հնագիտական ժառանգություն հանդիսացող ապրանքներ, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքներով:
20. Ծրագրային ապահովման և գործարանային պարամետրերը փոփոխման համար նախատեսված ապօրինի նմուշների տեղադրման ծառայությունները, այդ թվում՝ nlock, jailbreak և այլն:
21. Ապրանքների նացիստական նշաններով:
22. Անհետացման եզրին գտնվող հազվագյուտ բույսերը, կենդանիները և դրանց մասերը:
23. Խաղային սարքավորումներ:
24. Ձկնորսական ցանցեր:
25. SIM-քարտերի կամ շահավետ սակագների վաճառքի առաջարկներ:
26. Ցանկացած ֆինանսական ծառայություններ, ապահովագրման ծառայություններ, Forex, սնանկացումը, ֆինանսական միջնորդությունը և այլն:
27. Վիրտուալ փոխանցվող նյութեր (գաղափարներ, մեթոդներ և այլն):
28. Պետության կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ:
29. Փաթեթավորում չունեցող ծովային և գետի մթերքներ:
30. Ապրանքներ եւ ծառայություններ, որոնց շրջանառությունը արգելված է համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության: